Մատչելիության հղումներ

Պուտինի այցի օրը Երևանի կենտրոնի որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն


Ոստիկանությունը երևանցի վարորդներին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի օրը], արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

«Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին»,- հայտարարում է ոստիկանությունը՝ հույս հայտնելով, որ վարորդները «ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և կաջակցեն պատկան մարմիններին»:

Ոստիկանությունը նաև ներկայացնում է այն փողոցների ցանկը, որոնք դեկտեմբերի 2-ին Պուտինի այցի կապակցությամբ ժամանակավորապես փակ կլինեն։ Մասնավորապես, Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG