Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Կիևում ցրել է բողոքի ակցիան


Ոստիկանությունը ետ է հրում ցուցարաներին, Կիև

Ոստիկանությունը ետ է հրում ցուցարաներին, Կիև

Ոստիկանությունը Կիևում բռնի ուժ է կիրառել քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարների մեծ խմբին ցրելու համար։

Իրավապահները շաբաթ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարների են ցրել՝ նրանց դեմ մահակներ և արցունքաբեր գազ կիրառելով, հայտնել է ցույցի կազմակերպիչ Սերգեյ Միլնիչենկոն։

Ուկրաինական Channel 5 հեռուստաընկերության նկարահանած տեսանյութում Կիևի Անկախության հրապարակում տասնյակ ոստիկաններ են երևում, իսկ AP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրապարակում «Շտապօգնության» մեքենաները եղել, որոշ ցուցարարներ վնասվածքներ են ստացել։

Այս ցուցարարները հրապարակում էին մնացել ուրբաթ օրվա ցույցից հետո, որին մոտ 10 հազար մարդ էր մասնակցում՝ պահանջելով նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Ցուցարարները, հիշեցնենք, պահանջում էին ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որից վերջին պահին հրաժարվեցին Ուկրաինայի իշխանությունները։

Նոյեմբերի 27-28-ին տեղի ունեցած Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինան և Հայաստանը ոչ մի փաստաթուղթ չստորագրեցին Եվրամիության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG