Մատչելիության հղումներ

Երևանում կայացավ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը


Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Նոյեմբերի 25-29-ը Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունեցել հայ - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստը վարել են միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերող հարցեր:

Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ» թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմը նիստի ընթացքում իրականացրել է ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նիստի արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG