Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Կառավարությունը վճռական է կենսաթոշակային բարեփոխումների հարցում


Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց, Երևան, 21-ը նոյեմբերի, 2013թ․

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց, Երևան, 21-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանի կառավարությունը վճռական է կենսաթոշակային բարեփոխումների հարցում և մտադիր չէ հրաժարվել դրանցից: Այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Դիլիջանում այսօր անցկացվող գործարար համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին:

Ի պատասխան կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բարձրացած բողոքի ալիքի վերաբերյալ դիտարկման՝ վարչապետը հիշեցրեց, որ ժամանակին էլ բողոքում էին ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման համակարգի ներդրման դեմ:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել առաջիկա հունվարի 1-ից:


Սարգիս Հարությունյան, Դիլիջանից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG