Մատչելիության հղումներ

Վրաստանը և Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը


Լիտվա - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ․

Լիտվա - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ․

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում քիչ առաջ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունել է Վրաստանի ու Մոլդովայի հանձնառությունը՝ ընդգծելով, որ դա շատ կարեւոր իրադարձություն է և բոլորովին նոր փուլ է նախանշում հետխորհրդային այդ երկու պետությունների և Եվրամիության միջև հարաբերություններում։ «Մենք վճռական ենք, որ այդ համաձայնագրերը վերջնականապես կստորագրվեն առնվազն 2014 թվականի ընթացքում», - ասել է Բարոզուն:

Ուկրաինան և Հայաստանը առայժմ չեն ստորագրել որևէ փաստաթուղթ։

Այժմ Վիլնյուսում ասուլիս է տալիս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ առաջիկա ժամերին ակնկալվում է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում:

Արևելյան գործընկերությունը Եվրոպական միության նախաձեռնությունն է, որն ուղղված է հետխորհրդային 6 երկրների հետ ինտեգրման զարգացմանը՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG