Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել


Հրաչյա Հարությունյանը դատարանում, 16-ը հուլիսի, 2013թ․

Հրաչյա Հարությունյանը դատարանում, 16-ը հուլիսի, 2013թ․

Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Ռուսաստանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ:

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ:

Հարությունյանի փաստաբանը փոխանցում է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, սակայն կեղծ փաստաթղթերի օգտագործման վերաբերյալ մեղադրանքը հերքել է: Հարությունյանը ասել է, որ երբեք կեղծ արտոնագիր չի կիրառել և չի իմացել, որ փաստաթուղթն իսկական չէ, քանի որ ոչ ոք իրենից երբեք նման փաստաթուղթ չի պահանջել ու չի ստուգել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG