Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը։

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Լիտվայի նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

Նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG