Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի իրավապաշտպանները վերապատրաստվում են Հայաստանում


Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանից ժամանել են յոթ ճանաչված իրավապաշտպաններ, այսօր հաղորդում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Փակ հաստատություններում Հայաստանի օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուսաստանցի իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտում գործող Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը, ասված է հաղորդագրությունում:

Եռօրյա այցի ընթացքում ռուսաստանցի իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ և հոգեբուժարաններ: Վաղը Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և տեղի իրավապաշտպանների մասնակցությամբ տեղի կունենա այցի ամփոփիչ քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG