Մատչելիության հղումներ

Հայ - ադրբեջանական հանդիպում Ստրասբուրգում


Եվրախորհրդի շենքի մուտքը, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Եվրախորհրդի շենքի մուտքը, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Այսօր առավոտյան Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի շենքում, սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը փակ դռների հետևում, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցող ադրբեջանական պատվիրակության կազմում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևան, Կանանց ինստիտուտի տնօրեն Սադիջա Աբդուլվահաբովան, Ազգային խորհրդի գործադիր աշխատակազմի ղեկավար, E1 շարժման նախագահ Էլդար Նամազովը և քաղաքացիական հասարակության, մտավորականության այլ ներկայացուցիչներ:

Հայկական պատվիրակության կազմի մասին ադրբեջանական գործակալությունը ոչինչ չի հաղորդում:

Հանդիպմանը քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպես՝ բազմամշակութայնությունը, կիպրական մոդելով խաղաղության և հաշտեցման հասնելը, հաշտեցման գործընթացում Եվրախորհրդի դերը, արտահակամարտային, այդ թվում՝ գիտության և կրթության ոլորտներում համագործակցության միջոցով հակամարտության կարգավորմանը նպաստելը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG