Մատչելիության հղումներ

Երևանի օրերի գալա-համերգ Մոսկվայի Միությունների տանը


Ռուսաստանի մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրել հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային և էստրադային հայտնի ստեղծագործություններ` հայ երաժշտարվեստի ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:

Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել և առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG