Մատչելիության հղումներ

Որոտանի ՀԷԿՀ գույքը կվաճառվի ամերիկացիներին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր իր արտահերթ նիստում համաձայնել է վաճառել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը:

ՀԾԿՀ հրապարակած տեղեկանքի համաձայն, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքն է՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Շամբի հիդրոէլեկտրակայանը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը և նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ և այլ օժանդակ սարքավորումներ:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը նպատակ ունի 180 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG