Մատչելիության հղումներ

Մարգարյանը հանդիպեց Սոբյանինի հետ


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սոբյանինը ասել է, մասնավորապես, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք է՛լ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ», - նշել է Մոսկվայի քաղաքապետն ու երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում կարևորել նաև Մոսկվայի հայ համայնքի դերը:

Մարգարյանը նախ շնորհավորել է Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, և կարևորելով բոլոր մակարդակներում երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը է՛լ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

Երկու քաղաքապետները ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Հանդիպման ավարտին Մարգարյանը Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG