Մատչելիության հղումներ

Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արտգործնախարար Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՏՀԿ հանդիպման բացման ժամանակ, Թեհրան, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արտգործնախարար Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՏՀԿ հանդիպման բացման ժամանակ, Թեհրան, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը Իրանի մայրաքաղաքում մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նախարարների խորհրդի 21-րդ նիստին։

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը Մամեդյարովը ողջունել է պաշտոնական Թեհրանի և Արևմուտքի միջև օրերս ձեռք բերված պատմական համաձայնությունը, որով Իրանը համաձայնել է նվազեցնել ուրանի հարստացումը, ինչի դիմաց Արևմուտքը մեղմացնում է այդ երկրի նկատմամբ տասնյակ տարիներ գործող պատժամիջոցները։

Արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG