Մատչելիության հղումներ

Յանուկովիչը կմեկնի Վիլնյուս


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է լրագրողների հետ, Կիև, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է լրագրողների հետ, Կիև, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կմեկնի Վիլնյուս և կմասնակցի այնտեղ վաղը մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, բայց չի ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը: Այս մասին Յանուկովիչը հայտարարել է ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Ուկրաինան այդ համաձայնագիրը կստորագրի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության կգան նորմալ պայմանների շուրջ և մենք տնտեսապես պատրաստ կլինենք այդ քայլին։ Հուսով եմ՝ այդ օրը մոտ է», - ասել է նա։

Սակայն նախագահի հավաստիացումները չեն ողջունում Կիևի կենտրոնում արդեն վեց օր շարունակվող անժամկետ բողոքի ակցիաների մասնակիցները։ Հազարավոր ցուցարարներ հավաքվել են քաղաքի երկու հրապարակներում և պահանջում են չեղյալ հայտարարել ուկրաինական կառավարության հինգշաբթի օրը կայացրած որոշումն ու վերսկսել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախագահների մակարդակով կմասնակցեն նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Մոլդովան կներկայացնի երկրի վարչապետը, իսկ Բելառուսը՝ արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG