Մատչելիության հղումներ

Ստեղծվել է զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով


Հայկական բանակի զինվորները ֆիզպատրաստության պարապմունքների ժամանակ, արխիվ
Հայկական բանակի զինվորները ֆիզպատրաստության պարապմունքների ժամանակ, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11-16-ը: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 2-ին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG