Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր ժամը 12-ից նախագահական նստավայրի դիմաց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր աջակիցների հետ միասին բողոքի ցույց է սկսել՝ պահանջելով Սերժ Սարգսյանից գնալ Վիլնյուս և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, կամ էլ հրաժարվել նախագահի պաշտոնից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայրիկյանը ասաց, թե եկել են հիշեցնելու նախագահին, որ նա Մաքսային միության հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել և պարտավոր է Հայաստանը տանել եվրոպական ուղով։

Հայրիկյանի խոսքով՝ նախագահականի դիմաց ցույցեր կանեն ամեն օր ժամը 12-17-ը, իսկ արդեն նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակում տեղի կունենա եզրափակիչ հանրահավաք։


Հովհաննես Մովսիսյան


Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG