Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ կալանավորված ընդդիմադիր առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը «անժամկետ հացադուլ» է հայտարարել:

Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են անժամկետ բողոքի ակցիան Կիևում: Չնայած արգելքին՝ Կիևի կենտրոնում վրանային ավան է ստեղծվել: Երեկ և այսօր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:

Անցած շաբաթ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը սառեցնելու մասին, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան լիարժեքորեն վերլուծել ստորագրվելիք համաձայնագրի հնարավոր ազդեցությունը երկրի արդյունաբերության և Ռուսաստանի հետ առևտրի վրա:

Մինչ որոշման ընդունումը Ուկրաինայի խորհրդարանը դեմ է քվեարկել մի օրինագծի, որը հնարավորություն կտար երկրի նախկին վարչապետ, այժմ կալանավորված Յուլիա Տիմոշենկոյին ուղարկել արտերկիր՝ բուժման: Այս հարցը ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի կնքման վերջին նախապայմաններից մեկն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG