Մատչելիության հղումներ

logo-print

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը վերաբացել է դռները


Երեք տարի տևած հիմնանորոգումից հետո Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը վերաբացել է դռները:

Առաջինը թանգարան այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի ուղեկցությամբ:

Թանգարանը հիմնանորոգվել է պետական միջոցներով:

«Մենք վերջապես հնարավորություն ունենք այդ գանձարանի գոնե մեկ մասը ցուցադրելու մեր հասարակությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Այսուհետ ոչ միայն այցելուները կկարողանան ծանոթանալ թանգարանի նոր ցուցադրությանը, այլև գիտաշխատողները հնարավորություն կունենան շարունակել իրենց հետազոտական աշխատանքները:

Կարո Վարդանյանը հպարտությամբ շեշտում էր, որ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իր տեսակի մեջ եզակի թանգարան է:

«Որպեսզի պատկերավոր ձևակերպեմ․ եթե թվերի վերածենք այդ գանձարանը, կստացվի 1 միլիոն 300 հազար միավոր ցուցանմուշ», - ասում է թանգարանի տնօրենը, - «Ընդհանուր ցուցադրության հայեցակարգը մշակելիս, և, մասնավորապես, հայ գրականության ցուցադրության հայեցակարգը մշակելիս ես որպես ելակետ ունեցել եմ մեր հանրակրթական դպրոցների և բանասիրական ուղղվածության բուհերի կրթական ծրագրերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG