Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ «Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման բոլոր նախադրյալները կան»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, և ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարևան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից` մենք ամեն ինչ անելու ենք` հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ կիրակի օրը Բուենոս Այրեսում հանդիպելով արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Դրա բոլոր նախադրյալները կան` ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի և միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»», - շարունակել է Աբրահամյանը:

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է, Ազգային ժողովի նախագահը հայտարարել է․ - «Հայաստան - Արցախ - Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է և ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը»:

«Համոզված եմ, որ մենք բոլորս՝ Հայաստանում թե Արցախում, Արգենտինայում թե հայաշատ որևէ այլ երկրում, համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը` միմյանց սատարելով ու թիկունք լինելով», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG