Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը վաղը կմեկնի Մոսկվա


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-28-ը անցկացվող Երևանի օրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքների քաղաքապետները կստորագրեն 2014 - 2016 թվականների համագործակցության ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես:

Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաև բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:

Նոյեմբերի 27-ին, մասնավորապես, Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական և էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:

Նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG