Մատչելիության հղումներ

«Ուկրաինան Եվրոպա է». Կիևում անցկացվեց հերթական բողոքի ակցիան


Ուկրաինացիները պահանջում են ետ վերադառնալ եվրաինտեգրման քաղաքականությանը, Կիև, 24-ը նոյեմբերի, 2013

Ուկրաինացիները պահանջում են ետ վերադառնալ եվրաինտեգրման քաղաքականությանը, Կիև, 24-ը նոյեմբերի, 2013

Տասնյակ հազարավոր ուկրաինացիներ այսօր կրկին Կիևում բողոքի ցույց անցկացրեցին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության որոշման վերաբերյալ, որով Ուկրաինան կասեցրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը։

Ցուցարարները կրում էին Եվրամիության և Ուկրաինայի դրոշները և Կիևի կենտրոնում երթով անցնելիս վանկարկում էին՝ «Ուկրաինան Եվրոպա է»։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։

Իշխող Ռեգիոնների կուսակցությունը ևս հանրահավաք էր հրավիրել, սակայն դրան ավելի քիչ մարդ էր մասնակցում։ Հակընդդեմ այս հանրահավաքում իշխող կուսակցության մի քանի օրենսդիրներ հայտարարեցին, որ Ուկրաինան չպետք է շտապի Եվրոպայի հետ ինտեգրվելու հարցում և փոխարենը երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ։

Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Եվրամիության նախապայմաններից մեկը ազատազրկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին արտասահմանում բուժման հնարավորություն ընձեռելն էր։ Ուկրաինացի օրենսդիրները հինգշաբթի օրը տապալեցին դատապարտյալների համար արտերկրում բուժման հնարավորություններ ստեղծող օրենսդրական փաթեթի հաստատումը, իսկ մի քանի ժամ անց կառավարությունը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները կասեցնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG