Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտում


Հիդրոէլեկտրակայան Հայաստանում

Հիդրոէլեկտրակայան Հայաստանում

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերը խորացնելու, առևտուրն ու ներդրումներն ավելացնելու մեխանիզմներ, ասված է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նոր 180 միլիոն դոլարի ներդրումը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում:

«Սա Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան մասնավոր ընկերության կողմից խոշորագույն ներդրումն է, բացի այդ՝ առաջին ամերիկյան ներդրումն է Հայաստանի համար կարևորագույն էներգետիկ ոլորտում»,- ընդգծում է հաղորդագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG