Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու և ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհացուցիչ են համարել հատկապես վերջին տարիներին տարբեր բնագավառներում նկատվող փոխգործակցության դինամիկան, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունեն երկու երկրներում բացված դեսպանություններն ու դեսպանների ակտիվ աշխատանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և այդ երկրում նրանց համար՝ իրենց ազգային ավանդույթները, կրոնը, մշակութային արժեքները պահպանելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ու զարգացման տեսանկյունից հեռանկարային ոլորտները, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG