Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Հանրապետության նախագահը անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG