Մատչելիության հղումներ

logo-print

Հովակիմյանը Վաշինգտոնում հանդիպել է Նյուլանդին


Աշոտ Հովակիմյան, արխիվ

Աշոտ Հովակիմյան, արխիվ

Տնտեսական հարցերով հայ - ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը երեկ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և երկրի տնտեսական զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG