Մատչելիության հղումներ

Երևանյան ասֆալտի կարճ «կյանքը» հարցեր է հարուցում


Ինչո՞ւ է երեւանյան ասֆալտի «կյանքն» այդքան կարճ
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00

Ինչո՞ւ է երեւանյան ասֆալտի «կյանքն» այդքան կարճ

Երևանի Կենտրոնի ասֆալտապատման ու վերասֆալտապատման մասին քաղաքում արդեն անեկդոտներ են պատմում, փողոցների բարեկարգումը նաև հումորային հաղորդումների սիրած թեման է։

Վարորդները, թերևս, ամենշատն են ուզում, որ ճանապարհները նորոգված լինեն, բայց նաև նկատում են, որ որոշ հատվածներում շինարարները հայտնվում են չափազանց հաճախ։

Այս տարի Երևանի բյուջեից ասֆալտապատմանը հատկացված ողջ գումարի չափը պարզել դեռևս չի հաջողվել, բայց կառավարության որոշումներից մեկում նշվում է, որ միայն սեպտեմբերին պահուստային ֆոնդից մայրաքաղաքի ասֆալտապատմանն է տրվել ևս 7.5 միլիարդ դրամ (մոտ 18 միլիոն 750 հազար դոլար) բոլոր աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել բարեկարգվող փողոցները, ում և ինչպես են հատկացվել պետական միջոցները, մեզ չհաջողվեց պարզել։ Քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման բաժնի պետը հրաժարվեց մեզ հետ զրուցել՝ ասելով, որ մեր հարցադրումներ «գրագետ» չեն։

Այս հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն չկա նաև քաղաքապետարանի կայքում, բայց հնարավոր է գտնել անցած տարի և այս տարի նորոգված փողոցների ցանկը։ Կան կրկնվող փողոցներ, օրինակ, Խորենացին. Կենտրոնում նորոգվող փողոցների շարքում կան նաև փողոցներ, որոնք ակնհայտորեն վատ վիճակում չէին, ինչպես Սայաթ-Նովան, Թումանյանը, Աբովյանը, Նար-Դոսը և այլն։

Թե ինչու են որոշ փողոցներ կրկին նորոգվում՝ փորձել է պարզել նաև Երևանու ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, նա հարց է ուղղել քաղաքապետին։

«Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է մրցույթի արդյունքում ընտրված «Շինարարություն և բարեկարգում» ՓԲԸ-ն. որքանով տեղյակ եմ, քաղաքապետարանինն է։ Շատ կասկած հարուցող տվյալ է. իսկապես հայտարվե՞լ է վերահսկում իրականացնող կազմակերպության մրցույթ ու հաղթե՞լ է այս կազմակերպությունը, որը ամեն տեղ ինքն է հաղթում։ Այսինքն քաղաքապետարանն ինքն իրեն վերահսկում է», - ասաց Անահիտ Բախշյանը։

Ինչո՞ւ են Երևանի որոշ փողոցներ ասֆալտապատվում այսքան հաճախ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Հակոբ Գյուլզադյանը մի կողմից փաստեց, որ Երևանում կլիման անբարենպաստ է, Կենտրոնի փողոցները շատ ծանրաբեռնված են, անգամ հավատում է, որ աշխատանքները լավ են վերահսկվում, բայց այսքանով հանդերձ ինքն էլ նորմալ չհամարեց, որ փողոցը նորոգվելուց հետո մեկ տարի անց կարող է նորից ասֆալտապատվել։

«Նորմալ չէ։ Եթե բիտումը նորմալ լինի, հատիկային կազմը նորմալ լինի, գոնե 4-5 տարի պիտի ապրի մինչև հաջորդ նորոգում», - ասաց Գյուլզադյանը։

Մասնագետը խոսեց նաև եվրոպական փորձի մասին, երբ ամեն ինչ են անում են, որ ճանապարհները հնարավորինս երկար պահպանեն, որպեսզի ավելորդ գումար չծախսվի, Հայաստանի նման աղքատ երկրում, կարծես թե, լրիվ հակառակն է։

«Երբ այս թեմայի մասին խոսում ենք, բոլորիս մտքին է գալիս «ատկատ» բառը։ Երբ այս մասին ասում ենք, մեզնից շատ նեղանում են, իրավունք ունեն նեղանալու, բայց որպեսզի չնեղանան, պիտի օրինական մեզ ներկայացնեն հաշվետվություն. Երևանի ավագանու որևէ նիստում այս հարցերի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվել», - ասում է Անահիտ Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG