Մատչելիության հղումներ

Վարչական դատարան հանձնեցին 5000-ից ավելի ստորագրություններով փաթեթ


Վարչական դատարան հանձնեցին 5000-ից ավելի ստորագրություններով փաթեթ
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Վարչական դատարան հանձնեցին 5000-ից ավելի ստորագրություններով փաթեթ

Դատական գործը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարողանա ապացուցել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելը հիմնավոր է եղել, վստահ են «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները։

Ուրբաթ օրը առաջ նրանք Վարչական դատարան հանձնեցին 5000 հազարից ավելի ստորագրություններով փաստաթղթեր, որտեղ քաղաքացիները իրենց հետաքրքրությունն են հայտնում դատարանում քննվող այս գործի հանդեպ։

Այժմ Վարչական դատարանում ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործը քննվում է գրավոր ընթացակարգով, քանի որ ինչպես դատարանից էին պատճառաբանել, այն «հանրային հետաքրքրություն չի ներկայացնում»։

Նախաձեռնության անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք ստորագրահավաք սկսեցի դատարանին ճիշտ հակառակը ապացուցելու համար։

«Իմ կարծիքով, դատարանը ստեղծված իրավիճակում պետք է անցնի բանավոր ընթացակարգի, հակառակ դեպքում այդ զոռբայությունը որևէ դրական արդյունքի չի հանգեցնի։ Հանրային նշանակության նման գործը ֆորմալ առումով հանրային չէ, մարդիկ իրո՛ք հետաքրքրված են այս գործով»,- ասաց Ղուկասյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում նախաձեռնությունը մոտ 12 000 ստորագրություն է հավաքել, որոնց մի մասը առաջիկա օրերին նույնպես կներկայացվի Վարչական դատարան։

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացումը ընդամենը քաղաքական պատվեր է եղել, դատական գործն էլ այժմ քննվում է գրավոր, քանի որ հանձնաժողովը հիմքեր չունի բացատրելու՝ ինչպես է, օրինակ, ռուսերեն լեզվով կամ պարզապես չկնքված փաստաթղթերի հիման վրա գազը թանկացնելու որոշում կայացրել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք դատարանի որոշումները չեն մեկնաբանի, քանի որ դատարանները անկախ են, և իրենք կորոշեն թե ինչ ընթացակարգով կլինի գործի քննությունը։

Ի դեպ, ներկայացված ստորագրությունները հավաքվել էին միայն Երևանում, առաջիկայում ստորագրահավաք տեղի կունենա նաև մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG