Մատչելիության հղումներ

Հայ - ամերիկյան միջկառավարական խմբի նիստ Վաշինգտոնում


ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբին, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբին, արխիվ

Այսօր Վաշինգտոնում կկայանա Հայ - ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 2013 թվականի նիստը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան փոխանցմամբ՝ ամերիկյան կառավարությունը նիստում կներկայացնեն Եվրոպական հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ներկա կգտնվեն նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը:

Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ներակայացուցիչներ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարություններից, կղեկավարի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ներկա կլինի նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ - ամերիկյան երկխոսությունը՝ զարկ տալու երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG