Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում կայացավ Պուտին - Էրդողան հանդիպումը


Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումներից, արխիվ
Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումներից, արխիվ
Ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից առաջ այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջող են զարգանում», և հույս է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի դրանց հետագա զարգացմանը:

Էրդողանը, իր հերթին, հայտարարել է․ - «Ես մեծ նշանակություն եմ տալիս մեր այսօրվա բանակցություններին, որոնց ընթացքում կշոշափենք երկկողմ և միջազգային հրատապ թեմաներ: Կարծում եմ, կան քայլեր, նախագծեր, որոնք մենք պետք է իրականացնենք համատեղ»:

Հանդիպման մանրամասները առայժմ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG