Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը այցելում է Փարիզ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:

Նույն օրը նա այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ «Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով մեր հանրապետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG