Մատչելիության հղումներ

Ժնևի բանակցությունները կարող են ավարտվել առանց շոշափելի արդյունքի


Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Ժնևում անցկացվող վեց տերությունների ու Իրանի միջև բանակցությունները պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, հնարավոր է, շոշափելի արդյունք չտան։ Բանակցություններին սպառնում է առանց որևէ համաձայնագրի ստորագրման ավարտը:

Իրանը վերջին պահին խստացրել է իր պայմանները։ Երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պահանջում է անհապաղ նվազեցնել նավթային և բանկային ոլորտներում սահմանված պատժամիջոցները։ Իրանցի դիվանագետի պնդմամբ՝ այս հարցում ժամանակավոր լուծման հնարավոր է հասնել իրենց պահանջների կատարման դեպքում։

Սրան դեմ է Արևմուտքը, որը նախատեսում էր պատժամիջոցները մեղմել Իրանի միջուկային ծրագրի սառեցումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG