Մատչելիության հղումներ

Վրաստանի նոր կառավարությունը ստանձնեց լիազորությունները


Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Քութաիսի, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Քութաիսի, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կարգադրություն է ստորագրել նախարարներ նշանակելու մասին, ինչից հետո, համաձայն երկրի օրենսդրության, նոր կառավարությունը ստանձնել է իր լիազորությունները:

«Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել 16 նախարարներից և 3 պետնախարարներից բաղկացած կաբինետին՝ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, և նոր կառավարության ծրագրին: Քիչ ավելի ուշ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարգադրություն է ստորագրել Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու մասին:

Վարչապետի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի և նրա կառավարության անդամների լիազորությունները ավտոմատ կերպով դադարել են նոյեմբերի 17-ին՝ Մարգվելաշվիլիի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, և մինչև երեկ նրանք վարչապետի ու նախարարների պաշտոնակատարներ էին:

Կառավարության կազմը, այդուհանդերձ, գրեթե չի փոխվել՝ միայն Ղարիբաշվիլիի առաջխաղացումից հետո թափուր մնացած ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր (Լեքսո) Չիկաիձեն:

Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նախկինում էր հայտարարել, մտադիր է զբաղվել «հասարակական սեկտորի զարգացմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG