Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Իրանի էներգետիկայի նախարարը


Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիան, արխիվ
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիան, արխիվ
Նոյեմբերի 21-23-ը Հայաստան կայցելի Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:

Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության համաձայն, Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի` մասնավորապես Իրան - Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:

Մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը հայ մասնագետների հետ, կայցելի է Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության շրջանակներում պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ, փոխանցում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG