Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոն․ «Նախագահների համաձայնությունը քաջալերող է»


ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը և գնահատում է բարձր մակարդակի հանդիպումների վերականգնման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակի այսօր հրապարակած հայտարարությունում:

«Բանակցությունները առաջ մղելու և գալիք ամիսների ընթացքում կրկին հանդիպելու վերաբերյալ նախագահների համաձայնությունը քաջալերող է», - նշված է հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Եվրամիության բարձր ներկայացուցչի պաշտոնական կայքէջում:

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում և հետագայում ևս նպաստել խաղաղության հաստատմանը՝ աջակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին և գործելով նրա հետ համաձայնեցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG