Մատչելիության հղումներ

Կադրային նոր փոփոխություններ դատախազությունում


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա հրամաններով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, և նշանակվել գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունում` որպես ավագ դատախազ:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Գևորգ Կոստանյանի նույն օրվա հրամանով Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG