Մատչելիության հղումներ

Շուլցը հուսով է, որ Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը


Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլց, արխիվ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլց, արխիվ

Երեկ Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հույս է հայտնել, որ Ուկրաինան ամեն դեպքում կստորագրի Ասոցացման համաձայնագիրը և մինչև նոյեմբերի 28-ին Վիլնյուսում մեկնարկելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կլուծի երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված հարցը։

Ուկրաինայի խորհրդարանը երկու օր առաջ կրկին հետաձգել է ազատազրկման մեջ գտնվող Տիմոշենկոյին Գերմանիայում բուժվելու թույլտվություն տալու հարցը, քննարկումներ են սպասվում նաև այսօր։

Եվրախորհրդարանի նախագահը հարցազրույցում ասել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ քաղաքականության է այժմ հետևում Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Վիկտոր Յանուկովիչը դժվար ընտրության առաջ է կանգնած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG