Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին


Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին՝ Մաշտոցի պողոտայի իրադարձություններից րոպեներ առաջ

Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին՝ Մաշտոցի պողոտայի իրադարձություններից րոպեներ առաջ

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից, սակայն մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Հարությունյանը օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Օմբուդսմենի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն՝ Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:

«Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն նրան», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG