Մատչելիության հղումներ

logo-print

Կովկասի մահմեդականների առաջնորդը նամակ է հղել Վեհափառին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, Երևան, 28-ը նոյեմբերի, 2011թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, Երևան, 28-ը նոյեմբերի, 2011թ․

Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմ Դադաշևին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նամակում խոսվում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ Կովկասի մահմեդականների առաջնորդի հանդիպման մասին: Ըստ APA-ի՝ հանդիպումը կայացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով: Նամակի այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Փաշազադեն առաջարկել է օգնել ռազմագերուն՝ վերադառնալ Հայաստան, սակայն Ինջիղուլյանն իբր մերժել է առաջարկն ու հայտարարել, որ ցանկանում է մեկնել երրորդ երկիր՝ խնդրելով Փաշազադեին օգնել իրեն այդ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG