Մատչելիության հղումներ

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG