Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքում 12 մարդ մահապատժի է ենթարկվել


Իրաքում ահաբեկչության մեղադրանքով դատապարտված 12 բանտարկյալ կախելու միջոցով մահապատժի է ենթարկվել։ Պաշտոնյաները մանրամասներ չեն հաղորդում կիրակի օրը մահապատժի ենթարկված մարդկանց և նրանց մեղադրանքների վերաբերյալ։

Իրաքում այս տարվա ընթացքում արդեն 144 մարդ է մահապատժի ենթարկվել, 2012-ին՝ 129։

Չնայած միջազգային հանրությունը անընդհատ դատապարտում է Իրաքին մահվան դատավճիռների համար, սակայն դրանց վիճակագրությունը փաստորեն աճում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG