Մատչելիության հղումներ

Պայթյուններ Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ


Բեյրութ -- Պայթյունի վայրը, 19-ը նոյեմբերի, 2013
Բեյրութ -- Պայթյունի վայրը, 19-ը նոյեմբերի, 2013
Այսօր երկու պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ։

Պայթյունների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք դեսպանատան աշխատակիցները զոհերի կամ վիրավորների թվում են։

Միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ վնասվել են նաև դեսպանատան մոտակայքում գտնվող վեց շինությունները։

Իրանի դեսպանատունը տեղակայված է Բեյրութի հարավային մասում, որը Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման ամրություններից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG