Մատչելիության հղումներ

Մուշարաֆի նկատմամբ կրկին դատաքննություն կսկսվի


Պակիստանի նախկին ղեկավար Փերվեզ Մուշարաֆ
Պակիստանի նախկին ղեկավար Փերվեզ Մուշարաֆ
Պակիստանի դատարանը ընդունել է կառավարության պահանջը՝ հատուկ դատաքննություն սկսել երկրի նախկին ռազմական ղեկավար, գեներալ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ։

Գերագույն դատարանի հրամայել է ներկայացնել երկրի բոլոր այն դատավորների անունները, ովքեր կհամապատասխանեն նման դատավարություն վարելու պահանջներին։ Վերջնական արդյունքում կընտրվի երեք դատավոր նախկին ղեկավարին դատելու համար։

Մուշարաֆի նկատմամբ կրկին դատաքննություն սկսելու պատճառն այն է, որ նախկինում նրան գրավով ազատ են արձակել այլ գործերով, ներառյալ՝ նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով։

Դավաճանությունը, ինչի մեջ մեղադրվում է Մուշարաֆը, պատժվում է ցմահ բանտարկությամբ կամ մահապատժով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG