Մատչելիության հղումներ

logo-print
Dasaran.am կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ շուտով կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով:

Նախաձեռնության նպատակն է Dasaran.am կրթական հարթակի միջոցով դպրոցների աշակերտների շրջանում բարձրացնել ՀՀ զինված ուժերի մասին իրազեկության աստիճանը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը դպրոցից սկսած:

Մասնավորապես, նախատեսվում է Dasaran.am կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։

Աշակերտները կայքում հնարավորություն կունենան ծանոթանալ Ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG