Մատչելիության հղումներ

Ռուսաստանի անվտանգության ծառայությունները սկսել են հետաքննել Կազանում 50 մարդու մահվան պատճառ դարձած Բոինգ 737 ինքնաթիռի աղետի պատճառները:

«Թաթարստան» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կազան էր ուղևորվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, կործանվել է վայրէջք կատարելու փորձի ժամանակ` այն բախվել է գետնին և բռնկվել:

Թաթարստանի փոխվարչապետ Յուրի Կամալտյանովը հաստատել է, որ զոհվածների թվում է եղել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի որդին` Իրեկ Միննիխանովը:

Ինքնաթիռի զոհված ուղևորների թվում է եղել նաև Թաթարստանի դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:

Այսօր Թաթարստանում սուգ է հայտարարված։

Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռում ազգությամբ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG