Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Մովսիսյանը ներկա գտնվեցին Մարգվելաշվիլիի երդմնակալությանը


Հայաստանի արտգործնախարարի և Վրաստանի նախագահի հանդիպումը, Թբիլիսի, 17-ը նոյեմբերի, 2013թ.

Հայաստանի արտգործնախարարի և Վրաստանի նախագահի հանդիպումը, Թբիլիսի, 17-ը նոյեմբերի, 2013թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ներկա են գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։

Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Մարգվելաշվիլին ընդունել է Հայաստանի նախարարներին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Մարգվելաշվիլիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։

Գիորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:

Զրուցակիցները քննարկել են հայ - վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր:

Գիորգի Մարգվելաշվիլին խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Կիրակի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում հայ - վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG