Մատչելիության հղումներ

Վարշավայում անցկացված շախմատի Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում Հայաստանի թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց հավաքականները տեղեր չգրավեցին առաջին եռյակներում՝ մրցաշարը ավարտելով, համապատասխանաբար, մրցաշարային աղյուսակների չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում։

Տղամարդկանց մրցաշարում հաղթանակ տարավ Ադրբեջանի հավաքականը՝ հավաքելով 14 միավոր և ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով հաջորդ երեք տեղերը գրաված Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի թիմերից։

Կանանց մրցաշարում հաղթողը Ուկրաինայի թիմն է` 15 միավորով, 14-ական միավորով առաջին եռյակում են նաև Ռուսաստանը և Լեհաստանը, Վրաստանը և Հայաստանը 12-ական միավորով զբաղեցրեցին չորրորդ և հինգերորդ հորիզոնականները։

Եվրոպայի առաջնությունը Լեհաստանում մեկնարկել էր նոյեմբերի 7-ին և պաշտոնապես կավարտվի վաղը կայանալիք հանդիսավոր արարողությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG