Մատչելիության հղումներ

Գիորգի Մարգվելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը


Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Թբիլիսի, 17-ը նոյեմբերի, 2013թ.
Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Թբիլիսի, 17-ը նոյեմբերի, 2013թ.
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հանդիսավոր կերպով ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը։

«Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների հաղթող Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Վրաստանի խորհրդարանի հին շենքի ներքին բակում։

Գիորգի Մարգվելաշվիլին, երդում տալով երկրի Սահմանադրության վրա, դարձավ Վրաստանի չորրորդ նախագահը։

Երդմնակալության արարողությանը մասնակցում են կառավարության անդամներ, «Վրացական երազանք»-ից խորհրդարանի պատգամավորներ, օտարերկրյա հյուրեր։

Արարողությունը հեռարձակվում է վրացական հեռուստաալիքների ուղիղ եթերով։

Սա 1991 թվականին Վրաստանի անկախություն հռչակելուց հետո նախագահի երդմնակալության վեցերորդ արարողությունն է։ Անցած 22 տարիներին երդում են տվել Զվիադ Գամսախուրդիան՝ մեկ, Էդուարդ Շևարդնաձեն և Միխեիլ Սաակաշվիլին՝ երկուական անգամ։

Գիորգի Մարգվելաշվիլին 44 տարեկան է, մասնագիտությամբ՝ փիլիսոփա, գիտությունների դոկտոր է։ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության կազմում զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի, ապա նաև՝ փոխվարչապետի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG