Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է ուրուգվայահայ նախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ հպարտություն է արտերկրի հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նրա համոզմամբ՝ դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում:

Լիլիան Քեշիշյանին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում է Ուրուգվայի մեկ այլ հայազգի պաշտոնյա՝ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և սպորտի, հայ - ուրուգվայական համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահը հույս է հայտնել, որ այդ ոլորտում Լիլիան Քեշիշյանի ունեցած երկարամյա փորձն ու այցի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ներուժի մասին նրա ստացած տեղեկությունները կնպաստեն երկու երկրների միջև այդ ոլորտում ակտիվ գործակցության զարգացմանը:

Զրուցակիցները արձանագրել են, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի անկախացումից հետո հայ - ուրուգվայական հարաբերությունների կայուն բարեկամական ոգով զարգացման համար:

Երկուստեք կարևորվել է համագործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG