Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը լավատես է Ժնևում առաջիկա հանդիպման կապակցությամբ


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, նոյեմբեր, 2013թ․
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, նոյեմբեր, 2013թ․
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Իրանի և վեց տերությունների հանդիպման ընթացքում կհաջողվի կարգավորել միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ միջազգային համայնքը պետք է ճանաչի միջուկային ծրագիր իրականացնելու Թեհրանի իրավունքը։

Եվրամիության ատաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնը նոյեմբերի 20-ին Ժնևում հանդիպելու է Զարիֆին։ Հաջորդ օրը բանակցություններին միանալու են Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG