Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ


Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոե, արխիվ

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոե, արխիվ

Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ, Ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկու քաղաքապետները քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Փարիզի միջև հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնել և ընդլայնել երկկողմ հարաբերությունների շրջանակը:

Դելանոեն, իր հերթին, կարևորել է Փարիզի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը: Նա նաև վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել նաև համաժողովի այլ մասնակիցների հետ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հինգ տասնյակ երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ, որոնց ողջունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG